Ռուսաստանը և Թուրքիան օգտվում են ցանկացած հնարավորությունից երկկողմ շփումների համար, այդ թվում, Սիրիայում տիրող իրավիճակի լուծման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած շփումների մասին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սիրիայի ճգնաժամի մասին քննարկումների ժամանակ հաշվի են առնվում տարբեր տեսակետներ և երկրները պահում են շարունակական խորհրդատվությունների փորձը:
«Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի տեսնվենք և խոսենք, ներառյալ՝ Սիրիայում տիրող իրավիճակը կարգավորելու համար: Սա նշանակում է սահմանադրական հանձնաժողովի ստեղծում։ Աշխատանքը շատ զգայուն է և պահանջում է շատ մեծ համբերություն, և մենք իսկապես գիտակցում ենք, որ հաջողության ենք հասնում»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինն ընդգծել է նաև, որ այս հարցի լուծման համար անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր դիրքորոշումներ և տեսակետներ:
«Մենք պետք է հաշվի առնենք մեր իրանցի գործընկերների դիրքորոշումը, և իհարկե, մենք չենք կարող առաջ շարժվել առանց Դամասկոսի դիրքրոշման, հետևաբար դա բարդ բազմավեկտորային աշխատանք է։ Բայց այն շարժվում է, և պահանջում է մշտական խորհրդակցություն»,-ասել է Պուտինը: