Միջազգային Հասարակություն Բարի օր 

Ֆրանսիայում բողոքի ակցիաների արդյունքում տուժածների թիվը հասել է 110-ի

Ֆրանսիայում, բողոքի ակցիաների արդյունքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է 110 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների հայտարարությանը:

Կաստաները հայտարարել է, որ ցուցարարներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ տուժածների թվում կա 20 ոստիկան:

Նշվում է նաև, որ անկարգությունների արդյունքում Ֆրանսիայում ավելի քան 300 մարդ է բերման ենթարկվել: Երկրի կառավարության մամուլի խոսնակ Բենջամին Գրիվոյը հայտարարել է, որ Ֆրանսիան կդիտարկվի արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը՝ նոր անկարգություններ կանխարգելելու համար»:

Ավելի վաղ, Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ, ովքեր բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ։

Նույն շարքից