Միջազգային Ռազմական Բարի օր 

Վլադիմիր Պուտինն՝ Ուկրաինայում ռազմական դրության մասին

Ուկրաինայում ռազմական դրություն մտցվել է, որպեսզի սահմանափակվի իրավունքը և ազատությունները, այդ թվում ընտրությունների նախաշեմին երկրում քաղաքական գործունեությունը։ Այդպիսով Ուկրաինայի ղեկավարությունը բաժանել է երկիրը վստահելիների և անվստահելիների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դուք գիտեք, որ Ուկրաինայի հետ կապված ավելի մասշտաբային իրադարձություններում ոչ ոք չի մտցրել ռազմական դրություն։ Իսկ հիմա, ընտրությունների նախաշեմին անհրաժեշտ է դա անել, ինչի՞ համար, բնականաբար, քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու համար, երկրում քաղաքական գործունեությունը սահմանափակելու համար»,-հայտարարել է Պուտինը՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բայց ամենավատն այն է, որ նրանք ռազմական դրությունը մտցրել են 10 մարզերում` հենց այնտեղ, որտեղ գործող նախագահը չի օգտվում հատուկ աջակցությունից և չի գտնում, որ իր քաղաքականությունն այնտեղ միաձայն հաստատված է», -ավելացրել է նա՝ հավելելով, որ դա նշանակում է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը երկիրը բաժանել է վստահելիների և ոչ այնքան վստահելիների:

Նույն շարքից