Արգենտինական ԶԼՄ-ները քննարկել են ՌԴ և ԱՄՆ նախագահների ավտոմեքենաները, որոնք ուղեկցել են առաջնորդներին Բուենոս Այրեսում տեղի ունեցած G-20 գագաթաժողովի ժամանակ:
Երկրի ղեկավարների երկու մեքենաները տեղական ԶԼՄ-ներն անվանել են «Բեստիա», ինչը թարգմանաբար նշանակում է «գազան»: Իսկ «TN» հեռուստաալիքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոմեքենան անվանել է «իսկական բունկեր՝ անիվների վրա», որը դիմակայում է խոշոր տրամաչափի փամփուշտներին և նույնիսկ պայթուցիկների դեպքում չի վնասվում, մեքենայի վերաբերյալ մնացած մանրամասները հույժ գաղտնի են։ Հայտնի է, որ Արգենտինայում Պուտինը տեղաշարժվել է «Aurus» մակնիշի ավտոմեքենայով։
Որպես առանձնահատկություն, «Clarin» տեղական պարբերականի տվյալներով Դոնալդ Թրամփի «Գազան» մականունով «Cadillac One-ը» 7 տոննա քաշ ունի և կարող է դիմակայել քիմիական ու կենսաբանական հարձակումներին: