Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսել է Կերչի նեղուցում ուկրաինական նավերի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Բուենոս Այրեսում կայացած G-20 գագաթաժողովի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Շփվեցինք Թրամփի հետ «ոտքի վրա»», երկու բառով պատասխանել եմ Սևծովյան իրադարձության մասին իր հարցերին: Թրամփն իր սեփական դիրքորոշումն ունի միջադեպի վերաբերյալ, Ռուսաստանն իր դիրքորոշումը, բայց ամեն դեպքում ես նրան տեղեկացրել եմ»:
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել լիարժեք հանդիպում ունենալ Թրամփի հետ․ «Հանդիպումն արդեն շատ վաղուց հասունացել է: Հուսով եմ, որ այն տեղի կունենա, երբ ամերիկյան կողմը պատրաստ լինի դրան»,-նշել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է երկխոսություն ունենան բոլոր դժվարին ոլորտներում առաջացած հարցերի շուրջ:
Ավելի ուշ, նոյեմբերի 29-ին Թրամփը չեղյալ էր հայտարարել իր հանդիպումը Պուտինի հետ՝ վկայակոչելով Կերչի նեղուցի միջադեպը: Մոսկվայում նման քայլը բացատրվել է ներքին քաղաքական նկատառումներով: Իսկ արդեն երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը և ԱՄՆ ղեկավարը դեռևս միմյանց ողջունում են G20 գագաթաժողովում: