Քաղաքական Միջազգային 

Պուտինը հայտնել է Ճապոնիայի վարչապետի հետ ունեցած բանակցությունների արդյունքի մասին

Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքային գործընթացը կանցկացնեն Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ճապոնիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչները, իսկ երկու երկրների արտգործնախարարները կվերահսկեն այն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է նոր մեխանիզմներին, մենք պայմանավորվեցինք, որ մեր կողմից, օրինակ, կլինի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ճապոնական կողմից կլինի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, իսկ արտաքին գործերի նախարարներն ուղղակիորեն կվերահսկեն այդ աշխատանքը»,-հայտարարել է Պուտինն Արգենտինայի G20 գագաթաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ :

Նույն շարքից