Քաղաքական Միջազգային 

Թերեզա Մեյը կրկին կոչ է արել Սաուդյան Արաբիային՝ ուսումնասիրել Խաշոգջիի սպանությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ երկկողմանի հանդիպման ժամանակ կրկնել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ լիակատար և թափանցիկ հետաքննություն անցկացնելու իր կոչը:

«Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերություններն այնպիսին են, որ մենք կարող ենք բարդ հարցեր տալ և հստակ արտահայտել մեր տեսակետները»,-հայտարարել է Մեյը՝ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա ուղիղ հարցրել է արքայազնին, սաուդցի լրագրողի սպանության հետ կապ ունենալու մասին։

«Ես արքայազնին ասել եմ, որ լիարժեք, հավաստի, թափանցիկ հետաքննությունը կարևոր է ... Եվ մենք կշարունակենք դա կրկնել»,-ասել է Մեյը։

Նա նշել է նաև, որ անհրաժեշտ է գտնել մեղավորներին և ենթարկել պատասխանատվության։

Նույն շարքից