ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը «G20» գագաթաժողովի շրջանակում քննարկել են նավթային ոլորտը, սակայն կոնկրետ որոշումներ, այդ թվում՝ 2019 թվականին նավթի արդյունահանման նվազեցման վերաբերյալ չեն կայացվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք քննարկել ենք նավթային ոլորտը», - ասել է Ուշակովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է հաջորդ տարի նավթի արդյունահանման նվազեցման հարցը:
«Պայմանավորվեցինք շարունակել շփումներն էներգետիկայի նախարարության միջոցով»,-ավելացրել է նա, պատասխանելով հարցին, արդյոք որոշում ընդունվել է: