Քաղաքական 

Պուտինն ինձ առաջարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը դեկտեմբերի 6-ին չանել. Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը դեկտեմբերի 6-ին չանել, աշխատանքային կարգով լուծումները քննարկել, հետո պատրաստի լուծումներով գնալ գագաթնաժողովի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը համաձայնվել է:

Փաշինյանի կարծիքով, ճիշտ է հարցը լուծել աշխատանքային ընթացակարգով. «Մեր դիրքորոշոմը չի փոխվել»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտնել է, որ անդամ երկրների միջև համաձայնություն է եղել դեկտեմբերի 6-ին քննարկել ու հարցը լուծել. «Բայց քանի որ հիմա քննարկումների արդյունքում պարզվում է, որ նորից լուծում չունենք, Աստանան նորից կրկնելն իմաստ չունի և կառուցողական չէ: Պայմանավորվածությունը հետևյալն է, որ շարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև կոնսենսուս կլինի»:

 

Նույն շարքից