ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին խոստացել է անել այն ամենը, ինչ վերջինս ցանկանում է, սակայն՝ կորեական թերակղզու ամբողջական դենուկլեարիզացիայից հետո: Այս մասին հայտնում է Yonhap-ը:
Գործակալության փոխանցմամբ, Թրամփը նման բովանդակաությամբ հաղորդագրություն Կիմ Չեն Ընին ուղարկել է Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինի միջոցով, դեկտեմբերի 1-ին Արգենտինայում կայացած G20-ի գագաթնաժողովի ժամանակ:
«Նախագահ Թրամփը Կիմ Չեն Ընին շատ լավ է վերաբերվում, դրա համար ցանկանում է, որ վերջինս կատարի բոլոր պայմանավորվածությունները, ինչից հետո կկատարի վերջինիս բոլոր ցանկությունները»,-պարզաբանել է Հարավային Կորեայի առաջնորդը: