Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Հայաստանը բարոյական հաղթանակ է տանում ՀԱՊԿ-ում

analitik.am

Հայաստանում Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո հարցը չի լուծվելու նաև դեկտեմբերի 6-ին: Դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը դեկտեմբերի 6-ին չանել, աշխատանքային կարգով լուծումները քննարկել, հետո պատրաստի լուծումներով գնալ գագաթնաժողովի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին պետք է պատկաներ մինչև 2020 թվականը, որից հետո այբբենական կարգով պետք է փոխանցվեր Բելառուսին: Սակայն այն բանից հետո, երբ Խաչատուրովը ետ կանչվեց, խոսակցություններ տարածեցին, որ պաշտոնը ժամկետից շուտ կարող է փոխանցվել Բելառուսին: Սա թերևս լուծումներից մեկն է, որը կարող է լինել: Մյուս լուծումներից մեկով պաշտոնը կարող է շարունակել մնալ Երևանի մոտ, որը կարող է ներկայացնել նոր թեկնածուի, իսկ երկրորդով՝ այն կմնա կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերիյ Սեմերիկովի մոտ, ով կատարում է գլխավոր քարտուղարի պարտականնությունները:

Ամենայն հավանականությամբ, այս պաշտոնը չի վերադարձվի Հայաստանին, սակայն չի փոխանցվի նաև Բելառուսին, որի նախագահը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ համագործակցությամբ, չի պատրաստվում որևէ զիջման գնալ: Սակայն զիջման չի պատրաստվում գնալ նաև Երևանը, ինչի արդյունքում կոնսենսուսը չի լինելու:

Կարելի է փաստել, որ Հայաստանը բարոյական հաղթանակ է տանում ՀԱՊԿ-ում, որը, սակայն, չի կարելի համեմատել իրական հաղթանակի հետ:

Նույն շարքից