Իրավական Հասարակություն 

Չի բացառվում, որ այսօր դատարանը որոշում կկայացնի Քոչարյանի գործով. Ալումյան

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Մինչ դատական նիստը Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, խոսելով իրենց կողմից ներկայացված դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին, ասաց, որ այն մերժվել է, քանի որ դատավորը գտել է, որ դրա համար հիմքեր չկան, որ նորմալ, օրենքով ընթացակարգ է տեղի ունեցել. «Նրանց ներկայացրած պատասխանը մեզ բավարար չէ»:

Հարցին, թե ինչ է հիմա տեղի ունենալու, երբ նիստը սկսվի, Ալումյանը հայտնեց, որ նախորդ անգամ իր ելույթը կիսատ է մնացել, հիմա շարունակվելու է իր խոսքը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ այսօր բողոքի քննությունն ավարտվի և որոշում կայացվի, փաստաբանն ասաց, որ չի բացառվում. «Կախված է լինելու մի շարք հանգամանքներից»:

Նույն շարքից