«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Երևանի կենտրոնում է: Ժիրայր Սեֆիլյանը նշում էր, որ 7 ամսվա մեջ ոչ մի էական բան տեղի չի ունեցել:
Սեֆիլյանն ասաց. «Մենք պատկերացնում էինք, որ այս փուլում պետք է տեղի ունենար լյուստրացիա՝ գործակալական, կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն, նոր Սահմանադրություն, ապա՝ նոր ընտրություն: Քանի որ այս 7 ամիսների ընթացքում ոչինչ տեղի չունեցավ, մենք այդ ծրագրով մտնում ենք Ազգային ժողով»:
Ըստ նրա՝ կարող են շատ մարդիկ համաձայն լինել և չլինել: «Կարծում եմ, որ ժողովրդավարական պետություն ենք ուզում ստեղծել: Կարծիքների բախումով է, որ ծնվում է ոսկե միջինը, և օգնում է, որ երկիրը գնա դեպի զարգացման հուն»,- պարզաբանեց Սեֆիլյանը: