Միջազգային Քաղաքականություն 

Դեղին բաճկոնները պահանջում են Ֆրանսիայի կառավարության հրաժարականը

analitik.am

Ֆրանսիայում դեղին բաճկոններ շարժման ներկայացուցիչները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է Europe-1-ը՝ հավելելով, որ շարժումը նաև պահանջում է երկրի վարչապետ նշանակել Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Պյեր դե Վիլյեին:

Նշենք, որ դե Վիլյեն Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ պետ է եղել 2014-17 թվականներին և պաշտոնից հեռացել է նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Երկու պաշտոնյաների միջև տարաձայնությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Մակրոնը որոշեց կրճատել ռազմական բյուջեն: Դեռ այն ժամանակ շատերը քննադատեցին Մակրոնի որոշումը, քանի որ դե Վիլյեն վայելում էր ինչպես կառավարության, այնպես էլ բնակչության աջակցությունը:

Նույն շարքից