Գլխավոր Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Սպայկային

analitik.am

Հայաստանում գյուղմթերք արտահանող ընկերությունները շատ կարևոր դերակատարում ունեն: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Վեդիում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ոլորտում ամենամեծ ընկերությունը Սպայկան է. «Շատ գնահատելի է այն աշխատանքը, որն այդ մարդիկ անում են: Բայց մենք պետք է աշխատենք այնպես անել, որ մեր արտահանման ծավալներն ամեն տարի ավելանան: Հիմա եթե ասում ենք, որ այս տարի 32 միլիոն դոլարի ավել ապրանք է արտահանվել, սա նշանակում է, որ ավելի շատ գումար է մտել գյուղացու տուն: Մենք ամեն անգամ պետք է աշխատենք, որ մեր հողագործի եկամուտն ավելի շատանա»:

Փաշինյանը նշեց, որ ուզում է քաջալերանքի խոսքեր ասել այն ընկերությունների հասցեին, ովքեր մթերումներ են իրականացնում գյուղացիներից պատշաճ գներով, ովքեր արտահանում են գյուղմթերքը. «Պետք է ապահովենք, որ բոլորն այս դաշտում լինեն հավասար: Այո, հարկային ստուգումներ էլ կլինեն, պետության առաջ նրանց առաջ պարտավարությունների ճգրտում էլ կլինի, սակայն այս պրոցեսներից որևէ ընկերություն չպետք է ահաբեկվի կամ լարվի: Օրինակ, երբ Սպայկա ընկերությունում ստուգումներ իրականացնելու անհրաժեշտություն եղավ, ես ասել եմ, որ գյումթերքի արտահանումը չպետք է տուժի: Ես շատ կարևորում եմ արտահանողների աշխատանքը: Մենք քաջալերում ենք նրանց»:

Փաշինյանի խոսքերով, իրենք քաջալերում են նոր ներդրումները, պատրաստ են օգնել գործարարներին, սակայն կա կարմիր գիծ, որը չպետք է անցնել: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ գործատուները չպետք է ստիպեն աշխատողներին քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին:

Նույն շարքից