Հասարակություն 

Ոստիկանները մեկնեցին մարտական հերթապահության /տեսանյութ/

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը:

Սահմանապահ ոստիկաններին ճանապարհելու էր եկել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա դիմելով դիրքապահներին, փոխանցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ողջույններն ու մաղթեց բարի ծառայություն:

Ոստիկանության զորքերի երգչախումբն ու «Նկարագիր» պարային համույթը հայրենասիրական երգ ու պար նվիրեցին սահմանապահներին, ինչից հետո, ավանդույթի համաձայն, դիրքեր մեկնելուց առաջ ոստիկաններն աղոթեցին ու երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը: Ի դեպ, Տավուշ մեկնող այս ոստիկաններն արդեն երկրորդ անգամ են իրականացնելու մարտական հերթապահություն:

Հաջորդ օրը ոստիկանության զորքերի 1033 զորամաս վերադարձան մարտական առաջադրանքը կատարած՝ հայրենիքի նվիրյալ ոստիկանները:

Ոստիկանության պետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ծառայության համար և հպարտությամբ նշեց, որ բոլոր դիրքապահների ու նաև նրանց շնորհիվ ունենք ապահով պետական սահման։

Վալերիյ Օսիպյանը պարգևատրեց բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ծառայողների:

Դիրքերից վերադարձած ծառայողները մի քանի օր կհանգստանան ու կանցնեն հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով հրամանի, որ կրկին մեկնեն արդեն հարազատ դիրքեր:

Նույն շարքից