Հեղափոխության առաջին օրից որոշ բայղուշներ անընդհատ գուժում են, թե մարդիկ հիասթափվեցին, հուսալքվեցին, բայց ՀՀ քաղաքացին ջարդուփշուր է արել իրեն երկար տարիներ հուսալքության եզրին հասցրած, կոռումպացված, հանրապետական թալանչիների իշխանությունը և այս ընտրություններով այդ խումբը պետք է վերջնականորեն նետվի պատմության աղբանոցը: Այս մասին Մասիսում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ այս առումով առանձնահատուկ հույս է դնում մասիսցիների և Մասիսի վրա. «Որոշ հին ու հնացած դեպքեր պնդում են, որ Մասիսում իրենք ուժեղ են, Մասիսում հանրապետական կարգեր են: Այս ընտրություններով դուք պետք է ապացուցեք, որ Հանրապետականը Հայաստանի ոչ մի անկյունում չունի տեղ և ապաստան»: