Հասարակություն 

«Լոկոմոտիվի» անհետ կորած ֆուտբոլիստին մահացած են հայտնաբերել

Նոյեմբերի 30-ին անհետ կորած Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինին հայտնաբերել են մահացած: Այս մասին հայտնում է «360»-ը:

Հեռուստաընկերության տեղեկություններով, փաստը հաստատել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Որդու անհետացման մասին ոստիկանությանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դիմել էր Լոմակինի հայրը:

Վերջին անգամ Լոմակինը դաշտ էր դուրս եկել այս տարի սեպտեմբերին «Դինամոյի» դեմ խաղում:

 

Նույն շարքից