Իրավական Հասարակություն 

Համակարգչային խաղերի կենտրոնում կատարված դանակահարությունը բացահայտվել է

analitik.am

Դեկտեմբերի 2-ին, կեսգիշերն անց, բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Կրծքավանդակի թիկնային շրջանում ծակած-կտրած և ձախ ձեռքի արյնահոսող վերքերով» իրենց մոտ մի տղամարդ է տեղափոխվել:

Համալիր որոնողական աշխատաքնների արդյունքում, հաջորդ օրն իսկ ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, Շիրակի մարզի վետերանների հետ համատեղ, պարզել են, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արթիկի Շահումյան փողոցում գործող համակարգչային խաղերի կենտրոնում, վիճաբանության ժամանակ, տուժողին դանակով մարմնական վնասվածքները պատճառել է Տոնականյան փողոցի անչափահաս բնակիչ Էմիլ Ն-ն:

Կասկածյալը հայտնաբերվել և հանձնվել է ծնողին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից