Հասարակություն 

Առաջնորդը, ով ունակ չէ սեղանի շուրջ նստել իր թշնամու հետ, չի կարող խաղաղություն բերել իր ժողովրդին. Ֆրանցիսկոս Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ այսօր աշխարհը զգում է այնպիսի առաջնորդների կարիքը, ովքեր կարող են երկխոսության գնալ հանուն խաղաղության:

«Պետք են նոր մտածողությամբ առաջնորդներ: Այն մարդիկ, ովքեր ունակ չեն վարելու երկխոսություն, առաջնորդներ չեն: Առաջնորդը, ով ընդառաջ չի գնում իր թշնամուն, չի նստում նրա հետ սեղանի շուրջ, չի կարող իր ժողովրդին խաղաղություն բերել»,-հայտարարել է Պապը:

Դիմելով երիտասարդներին՝ Ֆրանցիկոս Պապը կոչ է արել վերջնականապես ավարտել բոլոր պատերազմները, սկսել երկխոսություն տարբեր հասարակությունների, սերունդների, մշակույթների, ինչպես նաև այն երկրների միջև, որոնք այսօր հակամարտում են իրար հետ:

Նույն շարքից