Հայաստան Քաղաքական 

Եվ քաղաքական մեծամասնությունը, և քաղաքական փոքրամասնությունն իշխանություն են. Զեյնալյան

Եվ քաղաքական մեծամասնությունը, և քաղաքական փոքրամասնությունն իշխանություն են, դրանք իրականացնում են ժողովրդի կամքը: Այս մասին հայտարարել է «ՄԵՆՔ» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը, ում կարծիքով, պետք է կողմերի միջև լինի ակադեմիական բանավեճ:

«Քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն որպես իրենց հայտնած տեսակետի գերի: Ցանկացած թեզ դրա հաստատման պրոցեսում և արդյունքում օպոնենտության անհրաժեշտություն ունի: Դա նաև ճանաչողության բաղկացուցիչ մասն է: Մենք ունենք այնքան գիտելիք և փորձ, որ կարող ենք դա իրականացնել: Ինքներդ էլ տեսնում եք, թե ինչպիսի կադրեր մենք ունենք»,-ասել է Զեյնալյանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ «ԵԼՔ» դաշինքը նույնպես խորհրդարանում հաջողությունների հասել է. «Քաղաքական մեծամասնությունը մի շարք դեպքերում քվեարկել է այնպես, ինչպես պնդել է «ԵԼՔ» դաշինքը, ինչը նորմալ պրոցես է»:

Նույն շարքից