Հասարակություն Մշակույթ 

Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի քանդակը

analitik.am

Հռոմի ամենատեսարժան վայրերից մեկում` Բորգեզի այգում, կտեղադրվի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի  արձանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Թումանյանը հայ մշակույթը ներկայացնող մեծանուն գրող է, և շուտով նշվելու է նրա 150-ամյա հոբելյանը»,- շեշտել է Գալստյանը:

Նրա խոսքով` Բորգեզի այգին աշխարհի ամենագեղեցիկ և կարևոր նշանակություն ունեցող վայրերից է, ուստի, Թումանյանի այնտեղ տեղադրվող քանդակը չափազանց լավը պետք է լինի:

Անդրադառնալով արձանի հեղինակի ընտրությանը` Գալստյանն ասել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դեռ պետք է  հասկանա, թե որքան գումար է  հատկացվելու քանդակի ստեղծմանը, այնուհետև կհայտարարվի մրցույթ: «Ցանկալի է, որ հեղինակը հայ լինի և ներկայացնի մեր մշակութային պոտենցիալը: Վստահ եմ, որ մենք ունենք լավ քանդակագործներ»,- եզրափակել է նա:

Նույն շարքից