Հասարակություն Մշակույթ 

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացում Պոտսդամի ֆիլմերի թանգարանում

analitik.am

Դեկտեմբերի 1-ին ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Պոտսդամի ֆիլմերի թանգարանի նախաձեռնությամբ Պոտսդամում բացվեց Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կտևի մինչև 2019թ. հունվարի 16-ը: Ցուցահանդեսին զուգահեռ թանգարանի ֆիլմերի սրահում կցուցադրվեն նաև Փարաջանովի ֆիլմերը:

Ցուցահանդեսի բացմանը ներկաներին ողջունեցին Պոտսդամի ֆիլմերի թանգարանի տնօրեն պրոֆ. Ուրսուլա ֆոն Քայցը (Ursula von Keitz), Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարար դր. Մարտինա Մյունխը (Martina Münch) և Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Դեսպանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսի խորագիրը` «Արվեստ առանց սահմանների», արդեն իսկ խոսում է Փարաջանովի արվեստի բազմազանության, խորության և անսահմանության մասին:

Ներկաներին իր խոսքը հղեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ով նաև որոշ մանրամասներ պատմեց Փարաջանովի կյանքից:

Միջոցառման ընթացքում ներկաներին իր երաժշտական և բեմական արվեստով հիացրեց դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը:

 

Նույն շարքից