ԱՄՆ-ը Չինաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններ պետք է սկսի սպառազինության մրցավազքին վերջ տալու համար: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ կսկսենք, որպեսզի վերջ տանք նրան, ինչը վերածվել է մասշտաբային և անվերջ սպառազինության մրցավազքի»,-գրել է Թրամփը:
Թրամփը հիշեցրել է, որ այս տարի Ռուսաստանը զինվելու համար ծախսել է 716 միլիարդ դոլար, ինչը խենթություն է: