Իրավական Հասարակություն 

Գլխավոր դատախազը հետաքրքիր արգումենտներ էր բերել Քոչարյանին կալանավորելու համար. Փաստաբան

analitik.am

Դատախազության ներկայացուցիչները, այդ թվում նաև Գլխավոր դատախազը ներկայացրել են իրենց առարկությունները: Նրանք ենթադրում են, որ կալանավորելու հիմքեր կան, իսկ մեր կարծիքով նման հիմքեր չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը. «Գլխավոր դատախազը բերել էր արգումենտներ, որոնք հետաքրքիր էին, քննարկման արժանի, սակայն դրանք չեն բավարարում կալանք կիրառելու համար»,-ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ իրեն հայտնի չեն դեպքեր, որ Քոչարյանը փորձած լինի խուսափել քննությունից, եթե նման բան լիներ, քննչական մարմինները կբարձրաձայնեին այդ մասին:

Նշենք, որ Վերաքննքիչ քրեական դատարանը շարունակում է երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը:

Դատական նիստը շարունակվելու է վաղը, դեռևս կան ռեպլիկների, դիրքորոշումների փուլերը, կա նաև երկու միջնորդություն, որոնք պետք է դատարանը քննի:

Օրբելյանի խոսքերով, մյուս կողմից կա որոշակի ցանկություն արագ ավարտելու գործը, սակայն սա այն գործը չէ, որը կարելի է արագ ավարտել: Նա նշեց, որ ամեն օր 7-8 ժամ նիստ է տեղի ունենում, ինչն այդքան էլ հեշտ չէ. «Առաջին ատյանում գործն արագ քննելու անհրաժեշտություն լինում է, քանի որ կա 72 ժամում որոշում ունենալու անհրաժեշտություն: Սակայն այստեղ նման անհրաժեշտություն չկա»:

Ինչ վերաբերում է ինքնաբացարկի միջնորդությանը, փաստաբանը հայտնեց, որ այն պայմանավորված է եղել դատարանի ձևավորման ընթացակարգով:

Նույն շարքից