«Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:
Պետությունը և հասարակությունն ունեն զգալի անելիքներ մեր քաղաքացիների այդ հատվածին կյանքի լիարժեք ինտեգրման համար: Առաջնային նպատակը ոչ թե միայն ուղղակի աջակցությունը պետք է լինի, այլ այնպիսի պայմանների ստեղծումը, որ բոլորը ունենան հավասար հնարավորություններ իրացնելու իրենց ներուժը՝ ստանալ որակյալ կրթություն, ունենալ արժանապատիվ աշխատանք՝ լիարժեք մասնակցելով հանրային կյանքին։
Այս առումով, կարևորում եմ ոչ միայն պետության և համայքների մասնակցությունը, այլ նաև հասարակության և մասնավոր հատվածի ներգրավվածությունը՝ առկա խնդիրների լուծման համար: Միևնույն ժամանակ, կարևոր է օրենսդրական փոփոխությունները՝ մասնավորապես Ազգային օրենսդրության համապատասխանեցումը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին՝ ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդելի ներդրումը:
Հաշմանդամությունը չի կարող լինել դատավճիռ մարդու համար: Մարդկային միտքը և ուժն անսահման են՝ հաջողության հասնելու համար: Մարդկային երջանկությունը և ժպիտը չունի արգելքներ:
Անհնարինն իրագործելի է!!!»։
Մանե Թանդիլյան