Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը թիվ մեկ երկիրն է, որն ահռելի ներդրում է կատարում ահաբեկչության դեմ պայքարում․ Պուտին

analitik.am

Լոնդոնում Ռուսաստանին ահաբեկչական կազմակերպությունների հետ համեմատությունները կատարվում են երկրի ներսում լրացուցիչ միավորներ ստանալու հույսով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կարծում եմ, նման հայտարարությունները և ինչ-որ համեմատությունները, որոնք Ռուսաստանը դնում են մի գծի վրա մի շարք ահաբեկչական խմբերի հետ, մենք դա կթողնենք այն մարդկանց խղճին, ովքեր ասում և անում են այն»,-հայտարարել է Պուտինը:

Ինչ վերաբերում է ահաբեկչությանը, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը թիվ մեկ երկիրն է, որն ահռելի ներդրում է կատարում ահաբեկչության դեմ պայքարում․ «Նման հայտարարությունները, որպես կանոն, արվում են այն նպատակով, որպեսզի իրենց ընտրազանգվածին, բնակչությանը ցույց տան այս կամ այն քաղաքական գործչի կոշտ դիրքերը, բայց դա արվում է նաև այն հաշվարկով, որպեսզի առաջին հերթին՝ սեփական երկրում ստանալ լրացուցիչ միավորներ»,-ասել է Պուտինը G20 գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նույն շարքից