Ֆեյսբուք Հասարակություն 

Սա նույնն է, թե տանդ առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես․ Անի Սամսոնյան

«Ուրեմն տարեկան կտրվածքով Երևանում 71 միլիոն դրամի կարելի է անել հետևալ բաները․

-Ոռոգման ենթակառուցվածքներ-74 միլիոն դրամ

-Վթարայնության  աստիճանի հենապատերի նորոգում-90 միլիոն դրամ

-Հարզդանի կիրճի բարեկարգում-2 միլիոն դրամ

-Մայրուղիների և փողոցների վերանորոգում-50 միլիոն դրամ

-Փողոցների պահպանում և շահագործում-83 միլիոն դրամ

-Վերելակների վերանորոգում-109 միլիոն դրամ

-Գետերի հուների մաքրում-38 միլիոն դրամ

-Հասարակական զուգարանների պահպանում-ընդամենը 2 միլիոն դրամ

-Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ 15 միլիոն դրամ

-Վթարային պատշգամբներ-53 միլիոն դրամ

-կոյուղագծերի կառուցում-4 միլիոն դրամ

-Առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների ձեռքբերում -70 միլիոն դրամ։

Սա 2018-ի բյուջեով տարեկան ծրագրեր են և այս շարքը կարելի է շարունակել։ Կտեսնենք 2019-ի բյուջերի վիճակը /համոզված եմ շատ բան չի փոխվել/։

Սա նույն է, թե տանդ ջրի խողովակները պայթեն, առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես։

Թե բա նոր տոնածառ...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Նույն շարքից