Արքայական ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդիչը France Football-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով Ոսկե գնդակը:
Պարգևատրման արարաողությունը տեղի է ունեցել այս գիշեր Ֆրանսիայում:
2018 թվականին Լուկան սերուցքայինների կազմում դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ Խորվաթիայի հավաքականի կազմում՝ աշխարհի փոխչեմպիոն: Ավելի վաղ նա տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով:
Լավագույն հնգյակում հայտնվել են նաև Կրիշտիանո Ռոնալդուն, Անտուան Գրիզմանը, Կիլիան Մբապեն և Լեոնել Մեսսին: Իսկ Նեյմարը դուրս է մնացել նույնիսկ տասնյակից: