Հասարակություն Բարի օր 

Ջորջ Բուշ ավագի մարմինը նախագահական օդանավով տեղափոխել են Վաշինգտոն

Կյանքի 95-րդ տարում մահացած ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մարմինը նախագահական օդանավով տեղափոխել են Վաշինգտոն: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Հեռուստաընկերության տեղեկություններով, նախագահի աճյունը Վաշինգտոն է տեղափոխվել դեկտեմբերի 3-ին, ժամը 17:00-ի մոտակայում: Ցանկացողները Ջորջ Բուշ ավագին կարող են հրաժեշտ տալ մինչև դեկտեմբերի 4-ն առավոտյան: Իսկ արդեն չորեքշաբթի օրը Հյուսթոնում տեղի կունենա նախագահի հուղարկավորությունը:

ԱՄՆ 41-րդ նախագահը կյանքից հեռացավ նոյեմբերի 30-ին:

 

 

 

Նույն շարքից