Հասարակություն 

Մեքսիկայում 6 ոստիկան են գնդակահարել

Մեքսիկայի Հալիսկո նահանգում 6 ոստիկան է գնդակահարվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ոստիկանների վրա հարձակումը տեղի է ունեցել Լա-Ուերտայում:

Լա-Ուերտան հայտնի է որպես «Հալիսկո-նոր սերունդ» (Jalisco New Generation Cartel) հանցավոր խմբավորման որջ: Խմբավորումը համարվում է խոշորագույններից մեկը Մեքսիկայում: Այս պահին դեռ որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

 

Նույն շարքից