Գլխավոր Իրավական Հասարակություն 

Երևանում 18-ամյա աղջկա են ձերբակալել 17-ամյա տղայի դանակահարության համար

analitik.am

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի կյանքին դիտավորությամբ  ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի  ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17 ամյա բնակիչը: Վերջինս ճանաչվել է տուժող:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ  նույն օրը Արամի փողոցից դեպի Նաբերեժնի տանող ճանապարհին՝ թունելի մեջ՝ վիճաբանության ժամանակ, 11 ամյա երիտասարդին դանակով հարվածել է Կոտայքի մարզում հաշվառված 18 ամյա աղջիկը: Վերջինս ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում․ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուի մեջ մտած դատավճռով։

Նույն շարքից