Քաղաքական 

Կարծում եմ, որ սա միակ դեպքը չէ․ Էդմոն Մարուքյանը՝ Արամ Հարությունյանի մասին

Ակնհայտ էր, որ չեն գալու և նիստ չի լինելու: Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում հայտարարեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այսօրվա տապալված ԱԺ նիստի մասին, որի ընթացքում պետք է քննարկվեր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի հարցը:

Մարուքյանը նշեց, որ դեպքի մասին վաղուց գիտեն, այդ մասին հայտարարվել է ամբիոնից. «Ես կարծում եմ, որ մինչև ընտրություններ քվորում չի լինի, իսկ դրանից հետո մինչև նոր խորհրդարանի երդման օրը բոլոր պատգամավորներն անձեռմխելի են: Երդման օրը, երբ նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի, այդ պահից սկսված կդադարվի բոլոր նրանց լիազորությունները, ովքեր պատգամավոր չեն ընտրվի, և նրանց անձեռմխելիությունը կվերանա»:

Պատգամավորը նշեց, որ դեպքի մասին լսել է մամուլից՝ կարծիք հայտնելով, որ դա միակը դեպքը չէ:

Նույն շարքից