Հասարակություն 

Մեքսիկայում օդանավն ընկել է բնակելի տան վրա

Մեքսիկական  Կուլյական քաղաքում Cessna օդանավն ընկել է բնակելի տան վրա: Այս մասին հայտնում է  La Razón-ը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին: Ականատեսները պատմում են, որ օդանավն աստիճանաբար կորցրել է բարձրությունը, ապա բախվել շինությանը: Վթարի պատճառները հայտնի չեն:

Ավիավթարի արդյունքում զոհվել է 4 մարդ, ովքեր գտնվել են օդանավի մեջ: Կա երկու վիրավոր, որոնք վթարի պահին եղել են տանը:

Նույն շարքից