Երեկ միջադեպ է գրանցվել Արարատի մարզում: Ծեծի է ենթարկվել փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանը: 168.am-ի աղբյուրների համաձայն միջադեպը տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Մասիս կատարած այցից հետո, երբ Փաշինյանն ավարտել էր հանդիպումը և հեռացել էր:
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպի առանցքում Արարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն է, մասնավորապես՝ իր հրահանգով է ծեծի ենթարկվել իր իսկ տեղակալը, ով հանդգնել է ղեկավարի խոսքին հակառակվել:
Միջադեպին ականատես են եղել նաև Ն.Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդիկ:
Մանրամասն՝ սկզբնաղբուր կայքում