Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում հարձակում է տեղի ունեցել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանի թիմի նկատմամբ:
Այս մասին Մանավազյանի թիմակիցը հայտնել է ֆեյսբուքյան էջում: Վերջինս մասնավորապես, նշել է, որ գյուղում իրենց շատ վատ են դիմավորել, Մրգաստանի գյուղապետի տեղակալը սադրանքների է դիմել, հարձակվել է քարոզարշավի մասնակիցների վրա, քարեր է նետել: «Ես չէի պատկերացնում, որ կարող են այս օրերին մարդիկ դուրս գալ «Իմ քայլը» դաշինքի դեմ՝ նույնիսկ հաշվի չառնելով, որ պատգամավորի թեկնածուն կին է և նրան վրա դանակ քաշել: Այն մարդիկ, ովքեր այս սադրանքը կազմակերպել են, պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ»:
Պատգամավորի թեկնածուն արդեն դիմել է ոստիկանությանը: