Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,
Մայոր Մանուկյան Մովսես։
Ցավակցում ենք։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր.
Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապն ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: