Հասարակություն 

Ձերբակալվել է Կոզա Նոստրայի կնքահայր ոսկերիչ Սետիմմո Մինեոն

Իտալիայում իրավապահները ձերբակալել են տղամարդու, ով համարվում է սիցիլական մաֆիայի նոր կնքահայրը: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Օպերացիան իրականացվել է այսօր առավոտյան Պալերմոյում: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 46 մարդ: Բոլորը մեղադրվում են շորթման, անօրինական զենք կրելու և այլ հանցագործությունների մեջ:

Ձերբակալվածների թվում է նաև 80-ամյա ոսկերիչ  Սետիմմո Մինեոն: Իրավապահների տեղեկություններով, հենց վերջինս է այս տարի մայիսին ընտրվել Կոզա Նոստրայի կնքահայր: Նրան համարում են անցած տարի բանտում մահացած հեղինակություն Տոտո Ռիինայի ժառանգորդը:

 

Նույն շարքից