Հասարակություն 

Կրակոցներ Երևանում. 3 վիրավորներից մեկը Երևանում հայտնի՝ Արեշի «Բաղնիքի Արմանն» է

Այս գիշեր  կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեից:

Մանրամասն՝  shamshyan.com 

Նույն շարքից