Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանն այսուհետ կրելու է հայազգի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Այս մասին հայտնում է «Rusarminfo»-ն՝ հղում անելով Ռոսսիա-1-ին:
Համապատասխան քվեարկությանը մասնակցել է մոտ 255 հազար ղրիմցի: Արդյունքում Այվազովսկին ստացել է 133 հազար ձայն: Երկրորդ տեղում հայտնվել է Եկատերինա 2-րդը, իսկ երրորդ՝ ծովակալ Նախիմովը:
Նախնական ցուցակում եղել է 12 անուն: