Հասարակություն 

Նախագահի նստավայրը կարող են հանձնել Աննա Հակոբյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե Մաշտոցի 47 հասցեի շենքը պատրաստվում են տրամադրել Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որպես առաջին տիկնոջ նստավայր:

Մինչ մենք մտածում էինք՝ ինչպես և ումից ճշտել այդ տեղեկությունը, երեկ այդ մասին գրեց «168.ժամ»-ը:

Հիշեցնենք, որ Մաշտոցի 47-ում առայժմ տեղա­կայված է ՀՀ նախագահի նստավայրը: Նախագա­հականի աշխատակցից հետաքրքրվեցինք՝ երբ են պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26: Ասաց՝ երբ օրենքը կստորագրվի նախագահի կողմից, այն ուժի մեջ կմտնի, այն ժամանակ կխո­սենք այդ մասին:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի ընտրվելուց առաջ այս շենքը, որը նախկինում կառավարության ընդունելությունների տունն էր, վերանորոգվել, վերապրոֆիլավորվել էր ՀՀ նա­խագահական նստավայրի, սակայն որպես նախագահի նստավայր' աշխատասենյակների քանակի և շենքի օպտիմալության առումով հարմար չէր: Հիմա, ըստ էության, «ռակիրովկա» է տեղի ունե­նալու՝ Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի «մեկ սենյականոցից» տեղափոխվելու է Մաշտոցի 47,  չնայած պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից