ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջինա Հասփելը փակ հանդիպում է ունեցել Կոնգրեսի սենատորների հետ, որի ընթացքում պատմել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մանրամասները: Հանդիպումից հետո սենատորները համոզվել են, որ սպանության ետևում կանգնած է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը:
Հանդիպումից հետո հանրապետական սենատոր Ռոբերտ Քորքերը հայտարարել է, թե իր մոտ զրո կասկած կա, ինքը համոզված է, որ լրագրողի սպանությունը պատվիրել է արքայազնը, հենց նա է ղեկավարել սպանությունը և հստակ իմացել է, թե ինչ է լինելու:
Սենատոր Լինդսի Գրեմն իր հերթին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել բեն Սալմանի նկատմամբ, դադարեցնել Սաուդյան Արաբիային զենք վաճառելը, քանի դեռ բոլոր մեղավորները չեն պատժվել: Գրեմը նաև կարծիք է հայտնել, որ բեն Սալմանը խելագար է և վտանգում է Սաուդյանի Արաբիայի հետ ԱՄՆ հարաբերությունները: