Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Միլանում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ, ԵԱՀԿ ԱԳ նախարարների 25-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
Հավելենք, որ սա լինելու է Մնացականյանի և Մամեդյարովի արդեն երրորդ հանդիպումը: Մինչ այս նրանք հասցրել են հանդիպել հուլիսի 11-ին Բրյուսելում և սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում: