Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը ուլտիմատում է ներկայացրել Ռուսաստանին. Մոսկվան 60 օր ունի

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը 60 օր ժամանակ ունի հրթիռային պայմանագրի պահանջների կատարմանը վերադառնալու համար, հակառակ դեպքում Վաշինգտոնը կհրաժարվի կատարել իր պարտավորությունները:

ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը, թվիթերյան իր էջում պատասխանելով ամերիկյան կողմի հայտարարությանը, գրել է, որ ԱՄՆ իշխանությունները վերջնագիր են ներկայացրել իրենց վրայից պատասխանատվությունը գցելու համար:

Պուշկովի խոսքերով, ԱՄՆ-ը գիտի, որ Ռուսաստանը վերջնագրերի լեզվով չի խոսում ու թույլ չի տա իր հետ այդ լեզվով խոսել, դրա համար նման վերջնագիր են ներկայացրել, որպեսզի հետո կարողանան աշխարհին հայտարարել իբր Մոսկվան խախտում է պայմանագիրը, ինչից հետո դուրս կգան դրանից:

Նույն շարքից