Գլխավոր Պատահարներ 

Չենք ուզում, որ այն կրակի Ղարաբաղում. Ռուսաստանը «Бал-Э» չի վաճառի Ադրբեջանին

analitik.am

Ռուսաստանի ՊՆ-ի դիրքորոշման արդյունքում Ադրբեջանին ռուսական «Бал-Э» հրթիռային համալիրների վաճառքը ձախողվել է: Այս մասին հայտնում է Կոմմերսանտը: ՌԴ ՊՆ-ն կարծում է, որ այդ հրթիռները կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել Կասպից ծովում գտնվող ռուսական նավատորմի համար:

Պարբերականը նաև հայտնում է, որ այս մերժումը վատ հետևանքներ չի ունենա Ռուսաստանի վրա, որը վերջին տարիներին 5 միլիարդի զենք է վաճառել Ադրբեջանին:

Ադրբեջանին նշյալ հրթիռային համալիրի վաճառքի հարցն այս պահին չի քննարկվում, պարբերականին հայտնել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա. «Մենք չէինք ցանկանա, որ այդ զինատեսակը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում»,-ասել է աղբյուրը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ այս միջադեպն ազդի ռուս-ադրբեջանական համագործակցության վրա, պարբերականը գրեթե բացառում է դա՝ հիշեցնելով Ալիևի խոսքերը, որ երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը կրում է ավանդական բնույթ:

Նույն շարքից