Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը մեկնում է Բաքու

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնելու է Բաքու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Լավրովը Բաքու է մեկնում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին մասնակցելու համար, որը կայանալու է դեկտեմբերի 14-ին:

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նիստի ժամանակ ամփոփվելու են Ադրբեջանի նախագահության 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվելու է հարցերի լայն շրջանակ:

Նույն շարքից