«ԶԼՆ֊ների համար (դեմ չեմ, որ օգտվեք)
Լիազորված եմ տեղեկացնել, որ Մանվել Գրիգորյանի ազգականները որևէ կերպ ներգրավված չեն նախընտրական քարոզչական գործընթացներում։ «Հրապարակ» թերթում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Նազիկ Ամիրյանը հորդորում է կամ հորդորել է չքվեարկել ինչվոր թեկնածուի դեմ, չի համապատասխանում իրականությանը։
Մանվել Գրիգորյանի ազատ արձակելը կապում ենք բացառապես ՀՀ Գլխավոր դատախազության կամ դատարանների առայժմ հնարավոր օրինական և անկախ որոշումների հետ, բայց ոչ չստուգված ու սուտ տեղեկությունները մամուլում տարածելու հետ։
Մեր լրագրող գործընկերներին հորդորում ենք՝ Մանվել Գրիգորյանի և նրա ազգականների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»։
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան