Հասարակություն 

Մհեր Եղիազարյանն ԱԱԾ-ում հացադուլ է հայտարարել և հանդիպում է խնդրում ՄԻՊ-ի հետ

Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունն ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ.

-դեկտեմբերի 5-ին, ժամը 9.00-ից հայտարարում եմ հացադուլ՝ ՀՀ ԱԱԾ ՏԱ ԺՊՎ գտնվող խցում.

-դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպման խնդրանքով

-կմասնակցեմ սույն գործով դատական նիստին

-խնդրում եմ տալ հնարավորություն՝ նշված հայտարարությունն արագ տարածելու համար»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյան:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Մհեր Եղիազարյանի ձերբակալության մասին հայտնեց երեկ՝ դեկտեմբերի 4-ին:

Նույն շարքից