ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլը դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավ անցկացնել Երևանում: Մինչ այս պահը նա արդեն հասցրել է ուղիղ եթերով քարոզչություն իրականացնել մետրոյում և քաղաքացիների բնակարաններում, իսկ հիմա շրջում է երթուղային տրանսպորտով, զրուցում քաղաքացիների հետ, լսում նրանց խնդիրները:
Մասնավորապես երթուղային տրանսպորտում քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց վարչապետի պաշտոնակատարից, թե երբ են քաղաքացիները վերջնականապես ազատվելու մահաբեր գազելներից: Փաշինյանը հենց տեղում զանգահարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պարզելու համար, թե երբ է հարցը լուծում ստանալու: Մի քանի րոպե խոսելուց հետո, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ գազելները Երևանից կանհետանան 2-4 տարվա ընթացքում:
Փաշինյանի քարոզարշավը շարունակվում է: