Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի ուժի գաղտնիքն աշխարհագրության իմացությունն է․ Ֆիգարո

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիանալի գիտի աշխարհագրություն, ինչով նա տարբերվում է արևմտյան լիդերներից: Այս մասին գրում է Ֆիգարոն՝ նշելով՝ հնարավոր է, որ հենց դա է օգնում Պուտինին հաջող գործել միջազգային արենայում:

Հոդվածի հեղինակը պնդում է, որ Պուտինը հիանալի գիտի մոլորակի քաղաքական քարտեզը և տիրապետում է յուրաքանչյուր երկրի հիմնական բնութագրին:

Լրագրողը որպես օրինակ նշում է 2017 թվականին տեղի ունեցած մի դեպք: Երբ ՌԴ գյուղատնտեսության նախարարը խոսել է Ինդոնեզիային խոզի միս մատակարարելու մասին, Պուտինը նրան ընդհատել է, քանի որ Ինդոնեզիայում մուսուլմաններ են:

Հոդվածի հեղինակը գրում է, որ Պուտինին օգնում է ինչպես խորհրդային շրջանում ստացած կրթությունը, այնպես էլ КГБ-ի դպրոցը, որը նա հիանալի է անցել:

Նույն շարքից